Ավտոմեքենայի գույքահարկի հաշվիչ 2026
Մուտքագրեք շարժիչի հզորությունը և թողարկման տարեթիվը՝ մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենայի տարեկան գույքահարկը հաշվելու համար։ Հաշվարկը ՀՀ հարկային օրենսգրքի 244-րդ հոդվածով է, էլեկտրամոբիլներինը՝ նաև Կառավարության N 249-Ն որոշմամբ։
Մուտքագրեք հզորությունը՝ հարկը տեսնելու համար։
Բանաձևը
Հարկը հաշվարկվում է շարժիչի հզորությամբ՝ ձիաուժով.
- մինչև 120 ձիաուժ (ներառյալ)՝ յուրաքանչյուր ձիաուժի համար 200 ֏
- 121–250 ձիաուժ՝ յուրաքանչյուր ձիաուժի համար 300 ֏, ինչպես նաև 150-ը գերազանցող յուրաքանչյուր ձիաուժի համար՝ լրացուցիչ 1,000 ֏
- 251 և ավելի ձիաուժ՝ յուրաքանչյուր ձիաուժի համար 500 ֏, ինչպես նաև 150-ը գերազանցող յուրաքանչյուր ձիաուժի համար՝ լրացուցիչ 1,000 ֏
Եթե հզորությունը նշված է կիլովատով, այն բազմապատկվում է 1.36-ով։
Նվազեցում ըստ տարիքի
Թողարկման տարում և հաջորդ 2 տարիներին հարկը վճարվում է ամբողջությամբ։ 3-րդ տարուց սկսած՝ ամեն տարի 10%-ով պակաս, բայց ոչ ավելի, քան 50%։
Էլեկտրամոբիլներ
Հզորությունը վերցվում է էլեկտրոնային անձնագրից։ Եթե այն չկա՝ մինչև 250 ձիաուժ պիկային հզորությունը բաժանվում է 1.5-ի, իսկ 250-ը գերազանցող մասը՝ 2.5-ի, և արդյունքները գումարվում են։ Առանց էլեկտրոնային անձնագրի արժեքի հաշվարկը մոտավոր է։
Հիբրիդների համար օրենքը հարկում է բոլոր քաշող շարժիչների գումարային հզորությունը․ հաշվարկը նշված հզորությամբ է և մոտավոր։
Համայնքի ավագանին կարող է դրույքաչափերը բարձրացնել մինչև 10%-ով։
- Հաշվարկը հայտարարության տարեթվով է․ պաշտոնական թողարկման ամսաթիվը կարող է տարբերվել։
- Տարվա ընթացքում գնված մեքենայի համար հարկը հաշվարկվում է սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսից (հոդված 246, 248)։
- Անձնական արտոնությունները (հոդված 245) հաշվի չեն առնված։
- Աղբյուր՝ ՀՀ հարկային օրենսգիրք, հոդված 243–244, Կառավարության 05.03.2026 N 249-Ն որոշում
